Բաժիններ՝

«Նաիրիտի» գույքի վաճառքը ժամանակավորապես կդադարեցվի. նախարար

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երեկ հանդիպել է «Նաիրիտ գործարանի» համակարգող խմբի հետ և քննարկել «Նաիրիտի» հետագա աշատանքի վերաբերյալ ծրագրեր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Արթուր Գրիգորյանը` պատասխնելով 168.am-ի հարցին:

Նա նշեց, որ այս պահին այդ ծրագրերով հետաքրքրված են միջազգային կազմակերպություններ, որոնք շուտով կժամանեն Հայաստան և կանցկացնեն տեխնիկական աուդիտորական աշխատանքներ, կլինի համապատասխան եզրակացություն:

««Նաիրիտը» ճանաչվել է սնանկ, այս պահին գտնվում է սնանկության գործընթացում, կա լուծարային կառավարիչ և մենք որևէ միջամտություն գոնե այս պահին չենք կարող ունենալ»,- ասաց Ա.Գրիգորյանը:

Ըստ նրա` արդեն իսկ կա աճուրդի ներկայացված գույք, սակայն երեկ համատեղ քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գոնե ժամանակավորապես դադարեցնել այդ աշխատանքները, մինչև կլինի աուդիտի եզրակացությունը:

Կարդացեք նաև

Նախարարը նաև նշեց, որ ներդրողների հետ դեռևս չի հանդիպել, բայց մոտ ժամանակներս կլինի քննարկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս