Բաժիններ՝

Ինչ են վկայում դեմքին առկա գծերը

Դեմքին հայտնվող գծերը շատ բան են վկայում մարդու բնավորության և առողջության մասին: Brainum.ru-ն ներկայացրել է՝ ինչ են դրանք պատմում ներքին օրգանների աշխատանքի մասին:

Հորիզոնական գծեր ճակատին: Սրանք հաճախ անվանում են նաև «անհանգստության գծեր». դրանք սթրեսի առաջին տեսանելի նշանն են:

Մարդիկ, ովքեր աշխատում են սթրեսային իրավիճակներում կամ կատարում են պարտականություններ, որոնք մտավոր ակտիվություն են  պահանջում, հաճախ են այսպիսի գծեր ունենում ճակատին: Ճակատին հորիզոնական գծերի առկայությունը կարող է վկայել նաև այն մասին, որ օրգանիզմը քիչ ջուր է ստանում, սննդակարգում չափազանց շատ շաքար և ճարպ է ներառված:

Կարդացեք նաև

Գծեր հոնքերի միջև հատվածի աջ մասում:

Ուղղահայաց գծերն այս հատվածում կապված են լյարդի աշխատանքի հետ: Խնդիրը կարող է մեծ քանակով ալկոհոլի օգտագործումը, մեծ քանակով սթրեսի առկայությունը լինել:

Գծեր հոնքերի միջև հատվածի ձախ մասում:

Այս հատվածում գծերը կապված են փայծաղի աշխատանքի հետ: Ամենայն հավանականությամբ խնդիրը մեծ քանակով շաքարի օգտագործումն է: Նվազագույնի հասցրեք շաքարի օգտագործումը, չորամրգեր, մրգեր օգտագործեք:

Գծեր քթի վերևի հատվածում:

Սրանք հազվադեպ են հանդիպում և կարող են վկայել այն մասին, որ կարող եք ընկալունակ լինել ալերգիաների նկատմամբ: Այս հատվածում գծերի առկայությունը կարող է կապված լինել նաև ցածր լիբիդոյի հետ:

Գծեր աչքերի կողքին:

Աչքերի անկյուններում հայտնվող գծերը կարող են վկայել աչքերի գերծանրաբեռնվածության մասին: Սրանք կարող են հայտնվել անընդհատ կկոցելու կամ սթրեսի հետևանքով: Այս հատվածում գծերի առկայությունը կարող է վկայել նաև որովայնի, երիկամների, լյարդի հետ կապված խնդիրների մասին:

Շրջանակներ աչքերի տակ:

Քիչ քնելն այս խնդրի հիմնական պատճառն է: Այս հատվածում գծերի առկայությունը կարող է վկայել ոչ միայն՝ սթրեսի և անքուն գիշերների, այլև արյան շրջանառության հետ կապված խնդիրների մասին:

Նկատելի հետքերի այտերին:

Սա հիմնականում վկայում է նյութափոխանակության խանգարման մասին: Կարմրածությունը, հետքերը կարող են վկայել նաև թոքերի հետ կապված խնդիրների մասին:

Քթի կարմրածություն:

Սա կարող է վկայել արյան ճնշման հետ կապված խնդիրների մասին:

Գծեր բերանի մոտ:

Այս խնդիրը կարող է կապված լինել հաստ աղիի առողջության հետ: Շատ հեղուկ օգտագործեք, բջջանյութ, վիտամին D-ով հարուստ մթերք:

Ժպտալու ընթացքում առաջացող գծեր:

Այս գծերը սվորաբար առկա են ուրախ մարդկանց մոտ: Սակայն դրանք կարող են կապված լինել նաև ենթաստամոքսային գեղձի առողջության հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս