
ՀՀ նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանների ներկայացրած նամակը

ՀՀ նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանների ներկայացրած նամակը: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ինչպես գիտեք, Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանական խումբն ինձ փոխանցել էր փաստաթուղթ: Այժմ ՀՀ նախագահի աշխատակազմն այն ուսումնասիրում է: Այս հարցը կուղղվի ՀՀ կառավարությանը, համապատասխան գնահատականներ և լուծումներ տալու, եթե այդպիսիք կան»,- ասաց Արմեն Սարգսյանը: