«Դժվար է ընդունել, որ ես չեմ խաղալու Աշխարհի առաջնությունում». Բարտրա
Իսպանական «Բետիսի» պաշտպան Մարկ Բարտրան խոսել է իր՝ Իսպանիայի ազգային հավաքականի հայտացուցակում տեղ չգտնելու մասին:
«Դժվար է ընդունելը, որ չեմ խաղալու Աշխարհի առաջնությունում: Ես ներդրել եմ բոլոր ջանքերս, որպեսզի մասնակցեմ մրցաշարին, ես շատ բան եմ զոհել դրա համար, դա իմ գլխավոր նպատակն էր:
Բայց հավաքականում հրաշալի ֆուտբոլիստների մեծ ընտրություն է, դա խոսում է ազգային հավաքականի մակարդակի մասին: Այնտեղ հավաքված է էլիտան, և ես նրանց մաղթում եմ միայն լավագույնը: Հուսով եմ, որ նրանք կկարողանան նորից հաղթել Աշխարհի առաջնությունը: Նրանք դա կարող են»,- նշել է Բարտրան:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքական չեն հրավիրվել մի շարք առաջատար ֆուտբոլիստներ: Հայտացուցակից բացակայում են Իկեր Կասիլիասը, Խավի Մարտինեսը, Մարկ Բարտրան, Բելլերինը, Մարկոս Ալոնսոն, Սեսկ Ֆաբրեգասը, Անդեր Հերերան, Խուան Մատան, Պեդրոն, Մորատան և Կալյեխոնը:
Սիրարփի Աղաբաբյան