
«Բարսելոնան» բանակցում է Բուսկետսի հետ

Կատալոնական «Բարսելոնան» բանակցություններ է վարում թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ: Բանակցությունների հիմնական թեման ֆուտբոլիստի նոր պայմանագիրն է:
Կատալոնական ակումբի նախագահ Խոսե Մարիա Բարտումեուն արդեն իսկ հանդիպում է ունեցել ֆուտբոլիստի և նրա ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ Բուսկետսն ակումբի հետ կկնքի նոր պայմանագիր՝ ավելի լավ պայմաններով:
Հիմա իսպանացի ֆոււտբոլիստը կատալոնական ակումբի հետ ունի մինչև 2021 թվականը գործող պայմանագիր: Ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2023 թվական:
Ակումբը կբարձրացնի ֆուտբոլիստի աշխատավարձը, ինչպես նաև կմեծացնի ֆուտբոլիստի հրաժարագինը: Հիմա հրաժարագինը կազմում է 200 միլիոն եվրո: Բարտումեուն որոշել է կնքել պայմանագիրը մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը:
Սիրարփի Աղաբաբյան