Բաժիններ՝

Աշխարհում միլիարդատերերի թվաքանակը հասել է ռեկորդային մակարդակի. Wealth-X

2017 թվականին միլիարդատերերի թվաքանակն ավելացել է 15 տոկոսով եւ հասել ռեկորդային քանակության: Այդ մասին ասված է միլիարդատերերի հաշվեգրման մեջ, որն անցկացվել է Wealth-X վերլուծական ընկերության կողմից:

Ընդամենն ընկերությունն աշխարհում հաշվել է 2 հազար 754 միլիարդատեր: Նրանց ընդհանուր կարողությունը 2016 թվականի համեմատությամբ ավելացել է 24 տոկոսով եւ նույնպես ռեկորդային ցուցանիշի է հասել: Ամենից շատ միլիարդատերեր են ապրում ԱՄՆ-ում. 680 մարդ՝ 3,2 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ: Նրանց հաջորդում են Չինաստանը (338. 1,1 տրլն դոլար) եւ Գերմանիան (152. 466 մլրդ դոլար):

Ռուսաստանը 96 միլիարդատերերով զբաղեցրել է վեցերորդ տեղը, որոնց կարողությունը գնահատվում է 351 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ միլիարդատերերի թվաքանակով Ասիան առաջին անգամ առաջ է անցել Հյուսիսային Ամերիկայից: «Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության մեջ անձանց այս բացառիկ խմբի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա շարունակում է աճել»,-գրում են զեկույցի հեղինակները: Նրանց հաջողվել է պարզել նաեւ մի քանի այլ միտումներ:

Մասնավորապես, միլիարդատեր կանանց թվաքանակն աճել է 18 տոկոսով: Բացի այդ, միլիարդատերերի կարողությունն ավելի արագ տեմպով է ավելացել, քան աշխարհի բնակչությունը: Նաեւ պարզվել է, որ միլիարդատերերն սկսել են ավելի շատ կենտրոնանալ բարեգործության վրա եւ միջոցներ ներդնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաեւ հասարակական շարժումները եւ մշակութային կազմակերպությունները: Wealth-X ցուցակից երկրների առաջին տասնյակը ներկայացնում է միլիարդատերերի ընդհանուր թվաքանակի 65 տոկոսը եւ նրանց եկամուտների ընդհանուր քանակի 71 տոկոսը, ընդգծում են հեղինակները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս