Ինչպես ծնվեց Թաթայի` հեղափոխության մասին երգը. «Ժողովուրդ»

«Երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանը՝ Մուրզոն, «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պատմել է երգիչ Թաթայի՝ թավշյա հեղափոխությանը նվիրված երգի ստեղծման մասին:

«Մենք նկատում էինք, որ նա, երիտասարդների պայքարը տեսնելով, եռում էր, իր տեղը չէր գտնում, ուզում էր անընդհատ իրադարձություններին ինչ-որ կերպ ներկա լինել, ուստի որոշեց այդ երգը նվիրել ցուցարարներին, դա էլ հայրենասիրության իր դրսեւորումն էր։

Նա տեղում ստեղծեց ե՛ւ տեքստը, ե՛ւ երաժշտությունը, ու շատ օպերատիվ կերպով իր երաժշտական նվերն արեց թավշյա հեղափոխությանը»: Ըստ նրա` Թաթան նման բնույթի երգ առաջին անգամ էր կատարում:

Մեր հարցին, թե հեղափոխությունից հետո ժողովուրդն ինչպես պետք է իրեն պահի, Թորոսյանը նշեց. «Քաղաքացին այս անգամ չպետք է խանգարի իշխանությանը կատարել իր աշխատանքը, հատկապես, եթե ի սկզբանե վստահել է նրան։ Նա խոհեմություն եւ համբերություն պետք է ցուցաբերի, որը դրսեւորել է հեղափոխության ժամանակ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031