10 պատճառ՝ ավոկադոյի յուղ օգտագործելու համար

Ավոկադոն սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են առողջության համար: Fithacker.ru-ն ներկայացրել է ավոկադոյի յուղ օգտագործելու 10 պատճառ:

Իջեցնում է զարկերակային ճնշումը: Ավոկադոյի յուղը հագեցած ճարպեր է պարունակում, որոնք կարող են օգնել կարգավորել զարկերակային ճնշումը:

Կանխարգելում է լնդերի հիվանդությունները: Ավոկադոն կարող է կանխարգելել լնդերի բորբոքային հիվանդությունները, որոնց բնորոշ են արյունահոսությունը, բերանից տհաճ հոտի առկայությունը:

Թեթևացնում է արթրիտի ախտանշանները: Արթրիտն ուղեկցվում է հոդերի այտուցմամբ և ցավով: Ավոկադոյի յուղը կարող է օգտագործվել՝ որպես հավելում հակաբորբոքային միջոցներին:

Կարդացեք նաև

Լավացնում է մաշկի որակը, նպաստում վերքերի ապաքինմանը: Ավոկադոյի յուղը մեծ քանակով ճարպաթթուներ է պարունակում, որոնք օգտակար են մաշկի համար: Այն օգնում է վերքերի ապաքինմանը:

Օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, լավացնել սրտի առողջությունը: Թե ավոկադոյի, թե ձիթապտղի յուղերն օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը դրական ազդեցություն է ունենում սրտի առողջության վրա:

Օգնում է սննդարար նյութերի յուրացմանը: Ավոկադոյի յուղն օգնում է հակաօքսիդանտների և կարոտինոիդների, լյուտեինի յուրացմանը. նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջության համար:

Դետոքսիկացիա: Ավոկադոյի յուղը կարող է օգնել օրգանիզմից դուրս բերել վտանգավոր մետաղները:

Լավացնում է ուղեղի աշխատանքը: Ավոկադոն հարուստ է E վիտամիններով, օմեգա-3 ճարպաթթուներով: Այս ճարպաթթուներն օգնում են լավացնել արյան շրջանառությունը:

Նպաստում է սրտի առողջության պահպանմանը: Որոշ հետազոտություններ պնդում են, որ ավոկադոյի յուղ օգտագործող մարդկանց շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունն ավելի փոքր է: Ավոկադոյի յուղը հարուստ է E վիտամինով, կալիումով, ֆոլաթթվով:

Պահպանում է աչքերի առողջությունը: Ավոկադոյի յուղն օգտակար է աչքերի առողջությանը: Այն լյուտեին է պարունակում՝ հակաօքսիդանտ, որն օգնում է պահպանել տեսողությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս