Բրդից` թել, թելից` գուլպա ու կարպետ. Ամասիայում արտադրամաս կգործի

Tsayg.am-ը գրում է. Բրդից` թել, թելից` գուլպա ու կարպետ: Եվրամիությունը, Հայաստանի կառավարությունն ու գործընկեր կազմակերպություններն Ամասիայում բրդի արտադրամաս են ստեղծում: Հումքը` բնական, տեխնոլոգիան` ավանդական: Ամասիան ոչխարաբուծության զարգացման պոտենցիալ ունի: Արտադրամասի բացումը կնպաստի անասնագլխաքանակի ավելացմանը` կայուն եկամուտ ապահովելով տեղի ֆերմերների համար: Բրդի արտադրամասը կգործարկվի մի քանի ամսվա ընթացքում, երբ կավարտի շենքի նորոգումը: Գործարանում կկատարվի բրդի մթերում, լվացում, մանում, թելի արտադրություն և բնական ներկում: 60 և ավելի աշխատատեղ կբացվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031