Բաժիններ՝

«Դեդփուլ 2»-ն աշխարհում ավելի քան 300 մլն դոլար է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին

«Դեդփուլ 2» նոր կինոկոմիքսն առաջին հանգստյան օրերին ավելի քան 300 մլն դոլար է հավաքել համաշխարհային վարձույթում, ներառյալ շուրջ 125 միլիոնը՝ ԱՄՆ-ում, որտեղ նա հետ է մղել «Վրիժառուներ. անվերջության պատերազմը» ֆիլմը, որը դրամամուտքերի ծավալով երեք շաբաթ մնում էր առաջատարը: Այդ մասին հայտնել է Fox News-ը:

Այսպիսով, «Դեդփուլ 2»-ը հյուսիսամերիկյան շուկայում առաջին հանգստյան օրերին դրամամուտքերի ծավալով երկրորդ տեղն է զբաղեցրել պատմության մեջ «16 +» կատեգորիայի ֆիլմի համար:

132,4 մլն դոլարով առաջատարը մնում է ֆրանշիզայի առաջին ֆիլմը, երրորդ տեղում՝ Սթիվեն Քինգի վեպի հիման վրա նկարահանված «Այն» սարսափ ֆիլմի անցյալ տարվա վերաթողարկումը (123,4 մլն դոլար):

Ռուսաստանում «Դեդփուլ 2»-ն անցած հանգստյան օրերին նույնպես հետ է մղել «Վրիժառուներին». վարձույթի առաջին չորս օրերին, ըստ նախնական տվյալների, դրամամուտքերը կազմել են 670 միլիոն ռուբլուց մինչեւ 675 մլն ռուբլի:

Սակայն կինոկոմիքսի առաջին մասը 2016 թվականին զգալիորեն ավելի շատ՝ 882 մլն ռուբլի հասույթ էր բերել ռուսական շուկայում: Մինչդեռ նոր «Վրիժառուների» միագումար դրամամուտքերը կազմել են 1,81 մլրդ դոլար, ինչը մեծությամբ երկրորդ արդյունքն է տվյալների հավաքման բոլոր ժամանակներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս