Բաժիններ՝

«Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները կվերանան օրենսդրական փոփոխությունների արդյունքում». ԿԲ նախագահ

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու մեխանիզմներ առաջարկելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այս պահին կառավարության հետ համատեղ գործընթացներ են իրականացնում: «Դրա համար որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն: Վարչապետն արդեն հանձնարարականներ տվել է համապատասխան մարմիններին, շատ արագ կտեսնեք արձագանքը: Կլինեն օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում այդ տույժ-տուգանքները կվերանան»,- նշեց Ջավադյանը:

Արթուր Ջավադյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև բյուջետային տարբեր մեխանիզմների միջոցով գյուղատնտեսության ոլորտին աջակցելու մասին` ընդգծելով, որ խոսքը սուբսիդավորման մասին է: «Վարչապետը նաև ասաց, որ հնարավոր է ստեղծել նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքել և դրա հաշվին գյուղացիների վրա եղած բեռը թեթևացնել»,- մանրամասնեց Ջավադյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում անդրադարձավ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու հարցին` ընդգծելով, որ հարցը քննարկել է ԿԲ նախագահի հետ և հանձնարարել է դրանք վերացնելու մեխանիզմներ առաջարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031