Ինչի հաշվին է աճել ՀՆԱ-ն առաջին եռամսյակում
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018 թվականի առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները։
Այսպես, 2018 թվականի հունվար-մարտին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է ընթացիկ գներով՝ 1 տրլն 112.2 մլրդ դրամ, նախորդ տարվա միջին տարեկան գներով՝ 1 տրլն 65.5 մլրդ դրամ։
2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 9.6%-ով (իրական աճի ցուցանիշ)։
Առաջին եռամսյակում ՀՆԱ-ի մեծ մասը՝ 57.6%-ը (641.2 մլրդ դրամ) ապահովել է առևտրի և ծառայությունների ոլորտը։
Արդյունաբերության (ներառյալ էներգետիկան) մասնաբաժինը ՀՆԱ-ում 21.6% է (239.2 մլրդ դրամ)։
Գյուղատնտեսությունը (այդ թվում՝ որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն) ապահովել է ՀՆԱ-ի 6%-ը (66.9 մլրդ դրամ), իսկ շինարարությունը՝ 3.8%-ը (42.6 մլրդ դրամ)։
ԱՎԾ-ն նաև ներկայացրել է, թե նշված ոլորտներից որը որքանով է նպաստել ՀՆԱ-ի հավելաճին։
Ինչպես տեսնում եք, ամենից շատ՝ 6.2 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Այսինքն, առաջին եռամսյակի տնտեսական աճի 2/3-ն ապահովվել է այս ոլորտի հաշվին։
Արդյունաբերությունը ՀՆԱ-ի հավելաճին նպաստել է 1.6 տոկոսային կետի չափով, շինարարությունը՝ 0.5 տոկոսային կետի չափով։
Գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի աճին չի նպաստել։