Առաջին նշանները, որ աղիները նորմալ չեն աշխատում
Ինքնազգացողության հետ կապված մի շարք խնդիրներ կարող են կապված լինել աղիների աշխատանքի հետ: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ աղիներում կարող են մեծ քանակով տոքսիններ կուտակվել մեծ քանակով վնասակար ճարպերի, շաքարի, կոնսերվանտների օգտագործման, անորակ սննդի ոչ ամբողջական մշակման հետևանքով: Արդյունքում՝ կարող են նկատվել մի խումբ բացասական երևույթներ:
Իջնում է իմունային համակարգի ակտիվությունը: Այս համակարգի աշխատանքը մեծապես կախված է աղիների վիճակից: Հենց այս օրգանում են մեծամասամբ «հերթապահում» T-լիմֆոցիտները, որոնք պայքարում են վարակների, բակտերիաների դեմ: Աղիների վիճակից է կախված՝ որքանով են T-լիմֆոցիտներն օրգանիզմն արտաքին «գործակալներից» պաշտպանելու փոխարեն՝ շեղվում դրանք կարգի բերելու համար:
Վատանում է վիտամին D-ի յուրացումը, ինչը հանգեցնում է նաև ոսկորների թուլացման, կարիեսի առաջացման: Վատանում է մաշկի, մկանների վիճակը, առաջանում է ապատիա, տուժում է իմունային համակարգը: Վիտամին D-ի անբավաարր մակարդակը հանգեցնում է սրտի, վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների, հիպերտոնիայի:
Ընկնում է տրամադրությունը, իջնում աշխատունակությունը: «Երջանկության» հորմոնը՝ սերոտոնինը, մեծամասամբ արտադրվում է հաստ աղու միկրոօրգանիզմների կողմից: Դրանք կարող են նորմալ աշխատել միայն մաքուր իրավիճակում, իսկ սերոտոնինի մակարդակից կախված է սրթեսակայունությունը, ապատիան, դեպրեսիան, պատասխանատու է տրամադրության, քնի, աշխատունակության, ինտելեկտուալ կարողությունների համար:
Զարգանում են տարբեր հիվանդություններ՝ հաճախակի մրսածություն, որն ուղեկցվում է բարդություններով, արթրիտով, անբացատրելի ցավերով:
Աղիների վատ վիճակի մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
- անբացատրելի գլխացավ
- քրոնիկ հոգնածություն, արագ հյուսվածություն, որոնք քրոնիկ բնույթ են կրում
- բշտիկներ մաշկին
- տհաճ հոտ բերանից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը