Բույս, որը կօգնի մաքրել արյունը, լյարդը, ամրացնել մազերը, և՝ ոչ միայն
Եղինջը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, լավագույնս մաքրում է մաշկը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն դրական ազդեցություն է ունենում ենթաստամոքսային գեղձի առողջության վրա, օգնում իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:
Եղինջն օգտակար է միզասեռական համակարգին, խթանում է աղիների աշխատանքը: Օգնում է երիտասարդացնել մաշկը, ազատվել բշտիկներից:
Այս բույսը խորհուրդ է տրվում քնի խանգարումների, որովայնում ջղաձգումների, խոցերի, թոքերի հիվանդությունների դեպքում: Պայքարում է բակտերիալ վարակների դեմ, միզամուղ հատկություն ունի:
Եթե հոգնածություն, ապատիա եք զգում, ամենայն հավանականությամբ օրգանիզմը երկաթի կարիք ունի: Եղինջը մեծ քանակով երկաթ է պարունակում, խորհուրդ է տրվում անեմիայով տառապողներին:
Թարմ եղինջի կամ եղինջի թեյի պարբերական օգտագործման դեպքում դրական արդյունքը կարող եք նկատել կարճ ժամանակ անց:
- Կլանավա ինքնազգացողությունը, ձեզ էներգիայով լի կզգաք:
- Բացի երկաթից՝ եղինջը հարուստ է նաև կալցիումով, կալիումով, ֆոսֆորով, A, C վիտամիններով, ֆլավոնոիդներով:
- Եղինջն օգտագործվում է նաև մազաթափության դեմ, մազերին փայլ հաղորդելու նպատակով:
Ինչպես պատրաստել եղինջով թեյ
- Օգտագործեք թարմ կամ չորացրած եղինջ:
- 1 ճաշի գդալ տերևներին ավելացրեք 600 մլ ջուր:
- Դրեք կրակին, եռացրեք, անջատեք:
- Թողեք 30 րոպե:
- Օրվա ընթացքում խմեք 200 մլ՝ ուտելուց 15 րոպե առաջ՝ օրվա ընթացքում երեք անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը