
Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի․ նրան ներկայացրել են կիրակի օրով. Aravot.am

Այսօր Շիրակի մարզային ոստիկանության աշխատակազմին են ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին, գրում է Aravot.am-ը։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Շիրակի ոստիկանապետ է նշանակվել Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։
Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ 56-ամյա ոստիկանապետը լուրջ ճանապարհ է անցել․ 1986 թվականին ավարտելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ 1993 թվականից աշխատել է ոստիկանական համակարգում։
Իր գործունեությունը սկսելով որպես օպերլիազոր՝ նա հետագայում աշխատել է քրեական հետախուզության վարչությունում, զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ գլխավորել է Երևան քաղաքի վարչության Մաշտոցի ՆԳՆ բաժինը, այնուհետ եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետը, Արագածոտնի մարզային վարչության պետը։ Երկու տարի է՝ գլխավորում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: