Բաժիններ՝

Անրիին առաջարկում են մտնել Միկել Արտետայի մարզչական շտաբ «Արսենալում»

«Արսենալի» լեգենդ Թիերի Անրին կարող է վերադառնալ հարազատ ակումբ:

«Արսենալը» շարունակում է ձևավորել նոր մարզչական շտաբ:

Գլխավոր մարզչի հարցում ակումբը թերևս արդեն կողմնորոշվել է: Պաշտպանը կգրավի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան:

Ինչպես հաղորդում է Daily Express-ը, ակումբի ղեկավարությունը որոշել է Արտետայի մարզչական շտաբում պաշտոն առաջարկել «զինագործների» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրիին:

Դեռ հայտնի չէ, թե ինչպես այդ առաջարկին կվերաբերվի Թիերին, բայց կա մեծ հավանականություն, որ Անրին մերժել չի կարողանա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս