
«Յուվենթուսը» կհայտարարի Էմրե Ջանի տրանսֆերի մասին Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո

«Լիվերպուլի» 24-ամյա կիսապաշտպան Էմրե Ջանի՝ «Յուվենթուս» տեղափոխվելու հարցը պրակտիկորեն լուծված է:
«Մենք լավատես ենք Ջանի հետ բանակցությունների դրական արդյունքի կապակցությամբ: Հույս ունենք հայտարարել տրանսֆերի մասին Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո»,- հայտարարել է «Ծեր Սենյորայի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան Mediaset Premium-ին:
Ջանը կհասնի «Յուվենթուսին» անվճար, քանի որ նրա պայմանագիրը լրանում է հունիսի 30-ին:
Մայիսի 26-ին Ջանը և «Լիվերպուլը» կհանդիպեն «Ռեալին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը