Բաժիններ՝

«Ես շնորհավորում եմ «Չելսիին», բայց նրանք արժանի չէին հաղթանակի». Մոուրինիո

Յուրահատուկը տրորում է իր մասին բարի հիշողությունները «Սթեմֆորդ Բրիջում»:

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Չելսիին» 2017-18թթ. Անգլիայի գավաթի եզրափակչում (0:1): Եզրափակիչ սուլիչից հետո Ժոզե Մոուրինիոն հարցազրույց տվեց, որում ստորացրեց իր նախկին թիմին:

«Ես շնորհավորում եմ մրցակիցներին, որովհետև նրանք հաղթել են: Բայց ես չեմ կարծում, որ նրանք արժանի էին այդ հաղթանակին: Ես շնորհավորում եմ նրանց, որովհետև ես մարզիկ եմ, որովհետև նրանք մեկ գոլ ավելի խփեցին, քան մենք և վերցրին գավաթը:

Դրա համար ես պետք է անեմ այն, ինչը պարտադրում է իմ մասնագիտությունը: Ես «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչն եմ և պետք է ինձ հարգալից պահեմ: Ոչ նրա համար, որ «Չելսին» ին նախկին ակումբն է, այլ նրա համար, որ նրանք հաղթել են:

Բայց ես գտնում եմ, որ մենք էինք արժանի հաղթանակի: Մենք լավագույնն էինք դաշտում, բայց այդպիսին է ֆուտբոլը»,- ասել է Մոուրինիոն BBC-ի եթերում:

Պատմության մեջ «Չելսին» իր 6 չեմպիոնություններից 3-ին հասել է Մոուրինիոյի օրոք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս