Լոռու մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել դաշտում. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 68-ամյա Իշխան Բ.-ն իր վարած Honda մակնիշի 31 ՍՏ 199 համարանիշի ավտոմեքենայով Գոգավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Իշխան Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031