
Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը նվաճել է WBC վարկածով International Silver գոտին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արամ Ավագյանը հերթական մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում:
Իսպանական Էլչե քաղաքում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի շրջանակներում Ավագյանը մենամարտեց Էմանուել Լոպեսի հետ։ 10 ռաունդանոց մենամարտում Ավագյանը գերազանցեց մրցակցին և դարձավ WBC վարկածով International Silver գոտու հաղթողը:
Արամ Ավագյանը մինչ այս 8 մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:
Հաղթանակ է տոնել նաև հավաքականի մյուս անդամը՝ Նարեկ Աբգարյանը: