Բաժիններ՝

«Ուզում եմ դառնալ աշխարհի չեմպիոն, այդ գավաթը պետք է իմը լինի». Նեյմար

26-ամյա բրազիլացին նշանառության տակ է առել տիտղոսը, որը չունեն նույնիսկ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: «Գլխավորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը» արտահայտությունը չի համապատասխանում ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի տրամադրվածությանը:

«Ես արդեն մարզվում եմ գնդակով և ինձ լավ եմ զգում: Մի փոքր զգուշավորություն կա, բայց ես աստիճանաբար վերադառնում եմ: Աշխարհի առաջնությունն ամենախոշոր մրցաշարն է: Ես ուզում եմ խաղալ այնտեղ և դառնալ չեմպիոն: Այդ գավաթը պետք է իմը լինի»,- հայտարարել է Նեյմարը Desimpedidos-ին տված հարցազրույցում:

ԱԱ-2018-ը կլինի երկրորդը Նեյմարի կարիերայում: ԱԱ-2014-ին Նեյմարը դարձավ 4 գոլի հեղինակ, բայց վնասվածք ստացավ քառորդ եզրափակչի խաղում: Առանց առաջատարի՝ Բրազիլիան խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային (1:7) և Հոլանդիային (0:3):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս