Շոպեն. երաժշտական հանճարի կյանքն ու մահը
«Այսպես ինչ-որ ժամանակ Շոպենը ներդրել է Ֆոլվարկների այգիների գերեզմանների կենդանի հրաշքն իր էտյուդների մեջ». իր բանաստեղծության մեջ այսպիսի բառերով է հիշատակել մեծ կոմպոզիտորին Բորիս Պաստեռնակը:
Պրելյուդիաներ, նոկտյուրններ, վալսեր. Շոպենը ռոմանտիկ կոմպոզիտոր էր, իր դարաշրջանի մեծագույն դաշնակահարներից մեկը:
Ե՞րբ է ծնվել Շոպենը
Հայտնի է, որ Ֆրեդերիկ Շոպենը ծնվել է Լեհաստանում, Վարշավայից ոչ հեռու, 1810 թվականին, բայց ա՛յ, կոմպոզիտորի ծննդյան օրվա վերաբերյալ մինչև հիմա չկա ճշգրիտ տեղեկատվություն: Եթե հավատանք եկեղեցական գրառումներին, ապա Շոպենը լույս աշխարհ է եկել մարտի 22-ին: Իսկ նրա ծնողները պնդել են, որ դա մարտի 1-ն էր:
Հայտնի է մանուկ հասակից
Շոպենը սկսել է բանաստեղծություններ գրել 6 տարեկան հասակում, իսկ 8-ում ելույթ է ունեցել առաջին հանրային համերգով:
Շոպենը և օղին
Կարծես մեծ կոմպոզիտորը ոգեշնչել է ոչ միայն երաժիշտներին: Օղի արտադրողներից մեկն օգտագործել է կոմպոզիտորի անունը՝ որպես որակի յուրահատուկ նշան:
Շոպենը և Բախը
Զարմանալի չէ, որ Շոպենը շատ էր սիրում Բախին և կոչ էր անում իր դաշնակահար ընկերներին՝ ամեն օր նվագել Բախ՝ մատները պնդացնելու և մաթեմատիկական երաժշտություն սովորելու համար:
Կոնցերտ №1 դաշնամուրի համար
Նրա կոնցերտ №2-ը դաշնամուրի համար գրվել է ավելի վաղ, քան №1 կոնցերտը՝ 1830 թվականին: Բայց առաջինը հրապարակվել է երկրորդից հետո, ինչը և խառնաշփոթ է առաջացրել:
1831 թվականին Շոպենն այցելում է Փարիզ
Չնայած Ֆրեդերիկ Շոպենը այցելել է Փարիզ 1831 թվականին, իր մահվանից 18 տարի առաջ Շոպենն այդպես էլ չի վերադառնում Լեհաստան: Այդ քաղաքում ապրելու տարիներին նա ամուր ընկերական կապերի մեջ է եղել իր ժամանակի մեծագույն կոմպոզիտորների հետ, ներառյալ՝ Մենդելսոնի, Բեռլիոզի և Լիստի:
Ֆրեդերիկ Շոպենը և Մարիա Վոդինսկայան
Փարիզից հետադարձ ճանապարհին Շոպենը հանդիպում է Մարիա Վոդինսկայային՝ իր ընտանիքի ընկերների աղջկան: Նա սիրահարվում է առաջին հայացքից և սկսում է հասնել գեղեցկուհու ձեռքին: Նրանք նշանադրվում են, բայց հարսանիքը ստիպված են լինում հետաձգել Շոպենի առողջության վատթարացման պատճառով: Դժբախտաբար, աղջկա հայրը որոշում է չեղարկել այդ ամուսնությունը, և Դրեզդենից հեռանալու առավոտյան Ֆրեդերիկ Շոպենը գրում է իր հանրահայտ «Հրաժեշտի վալսը», որով վերջակետ է դնում իրենց հարաբերություններին:
Կոմպոզիտորի մահը
Ֆրեդերիկ Շոպենը կարող էր շատ ավելին անել երաժշտության համար, եթե չլիներ նրա թույլ առողջությունը: Նա մահացել է 1849 թվականին Փարիզում: Շատերի կարծիքով՝ հիվանդության պատճառով, որը տանջում էր նրան երկար տարիների ընթացքում:
Կոմպոզիտորի քրոջ խնդրանքով նրա սիրտը թաղվել է հայրենի Լեհաստանում՝ Սուրբ Խաչի տաճարում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը