Բաժիններ՝

Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմից» կպահանջի 170 մլն եվրո տրանսֆերների համար

«Տոտենհեմի» ղեկավարությունն ուզում է Մաուրիսիո Պոչետինոյին առաջարկել բարելավված պայմանագիր, բայց մասնագետին հետաքրքրում է ոչ միայն աշխատավարձը:

Նախկինում արգենտինացին ընդունում էր նախագահ Դանիել Լևիի դիրքորոշումը, որ ակումբը չի կարող մրցակցել տրանսֆերների շուկայում այլ գրանդների հետ: Բայց Չեմպիոնների լիգայում հերթական անգամ հայտնվելուց հետո Մաուրիսիոն ուզում է թիմը հանել նոր մակարդակի և իսկական պայքար մղել տիտղոսի համար:

Ինչպես հայտնի է դարձել The Telegraph-ին, արգենտինացի մարզիչը կփորձի Լևիից և սեփականատեր Ջո Լյուիից ստանալ 170 մլն եվրո՝ կազմն ուժեղացնելու համար: Բացի այդ, Պոչետինոն ցանկանում է պահպանել թիմի առաջատարներին, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն ԱՊԼ-ի նրանց մրցակիցները և Եվրոպայի այլ թոփ-ակումբներ:

Պոչետինոն ղեկավարում է «Տոտենհեմը» 2014 թվականից:

ԱՊԼ-ի 2017-18թթ. մրցաշրջանում «Տոտենհեմը» գրավեց 3-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս