Բաժիններ՝

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում մտադիր է նշանակել Նագելսմանին կամ Արտետային

«Արսենալը» սկսել է բանակցությունները գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների հետ արդեն այս շաբաթ: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Արսենալն» ընտրել է երկու հիմնական հավակնորդների. «Մանչեսթեր Սիթիում»՝ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետային, և «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին:

Լոնդոնյան ակումբը հարցում չի կատարել ակումբի նախկին ֆուտբոլիստներ Պատրիկ Վիեյրայի և Թիերի Անրիի վերաբերյալ: «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն, ով հետաքրքրված է աշխատանքով, պահանջել է չափազանց բարձր աշխատավարձ:

Ավելի վաղ մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդ էր համարվում «Յուվենթուսի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս