Բնական միջոց՝ ոսկորներն ու անոթներն ամրացնելու համար
                                    Բնական միջոց, որի բաղադրիչները հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն են ունենում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ դրանք օգնում են ամրացնել ոսկորները, նվազեցնում հոդերի հիվանդությունների առաջացման հավանականությունը: Սերմերի, մեղրի, ժելատինի, չամիչի համադրությամբ պատրաստվող միջոցը հարկավոր է օգտագործել հետևյալ պատճառներով:
- Նշված բաղադրիչները կալցիում և մագնիում են պարունակում՝ հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջությունն ապահովելու համար:
 - Խառնուրդը ոչ մեծ քանակով կալիում է պարունակում, որը հավասարակշռում է նատրիումի մակարդակն ու օգնում կանխարգելել օրգանիզմում հեղուկի կուտակումը:
 - Պարունակում է բավական շատ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք օգնում են պայքարել բորբոքման դեմ, նպաստում արյան շրջանառությանը:
 - Բուսական սպիտակուցները, վիտամինների և հակաօքսիդանտների հետ միասին, նպաստում են կոլագենի արտադրմանը:
 - Պարբերական օգտագործման դեպքում այս միջոցը լրացուցիչ էներգիա է հաղորդում:
 
Բաղադրիչներ
- 2 ճաշի գդալ դդմի սերմեր
 - 2 ճաշի գդալ քունջութի սերմեր
 - 2 ճաշի գդալ ժելատին
 - 5 ճաշի գդալ կտավատի սերմեր
 - 3 ճաշի գդալ չամիչ
 - 1 բաժակ մեղր:
 
Պատրաստման եղանակը
- Սերմերը, ժելատինն ու չամիչը խառնեք բլենդերում՝ ավելացնելով 1 բաժակ մեղր:
 - Խառնեք 2-3 րոպե. հարկավոր է ստանալ միասեռ զանգված:
 - Լցրեք տարայի մեջ, դրեք սառնարանը:
 
Ինչպես օգտագործել
- Օգտագործեք առավոտյան՝ քաղցած վիճակում, ինչպես նաև ճաշից առաջ:
 - Արդյունքի հասնելու համար հարկավոր է այս միջոցը պարբերաբար օգտագործել:
 
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    