Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի առաջին աշխատանքային օրը
                                    Հայաստանի մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրը լրագրողների հետ հանդիպմանն ասաց` հասկանալի է, որ իր նախարար ընտրվելը շատերի համար անակնկալ էր այնպես, ինչպես նորանշանակ կառավարության անդամներից շատերի նշանակումը:
«Անակնկալ էր նաև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո, դա ենթադրում էր տրամաբանական շարունակություն նաև կառավարությունում»,- նշեց նախարարը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    