![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարները դի են հայտնաբերել
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/inqnaspanutyun.jpg)
Մայիսի 12-ին՝ ժամը 01:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (հնարավոր է ինքնասպանություն գործած լինի). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում (կախված վիճակում) հայտնաբերել Ռ. Հ.-ի (ծնված 1973 թ.) դին: