Bank of America-ի վերլուծաբանները կանխատեսում են նավթի գնի վերադարձ բարելի դիմաց 100 դոլար

Brent մակնիշի նավթի գները կարող են 2019 թվականի երկրորդ եռամսյակում ժամանակավորապես բարձրանալ բարելի դիմաց 90 դոլարի մակարդակ, բաձրակետին հասնելով բարելի դիմաց 100 դոլարի աշխարհաքաղաքական եւ այլ գործոնների ֆոնին: Այս մասին, ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը, ասված է Bank of America-ի վերլուծության մեջ:

«Նայելով հաջորդ 18 ամիսներին՝ մենք սպասում ենք, որ նավթի առաջարկի եւ պահանջարկի գլոբալ հավասարակաշռությունը կարող է փոփոխվել Վենեսուելայից մատակարարումների շարունակվող անկման ազդեցության ներքո: Բացի դրանից, գոյություն ունեն իրանական նավթի արտահանման նվազման ռիսկեր»,- կարծում են Bank of America-ի վերլուծաբանները՝ հավելելով, որ ՕՊԷՔ+-ի երկրները մեծ հավանականությամբ 2019 թվականին կպահպանեն նավթի գները:

Ըստ որում 2018 թվականին Brent նավթի գինը կկազմի մեկ բարելի դիմաց 70 դոլար, իսկ 2019 թվականին կբարձրանա մինչեւ 75 դոլար, նշված է բանկի կանխատեսման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031