Բաժիններ՝

Իդեալական մանկական նախաճաշ. քաղցր բլիթներ՝ չամիչով

Բաղադրիչներ

1. Կլոր բրինձ – 60 գ
2. Ձու – 1 հատ
3. Կաթ – 400 մլ
4. Չամիչ – ձեռքի ափով
5. Շաքարավազ՝ ըստ ճաշակի
6. Վանիլին

Պատրաստման եղաակը

1. Լվանալ չամիչը և վրան լցնել եռացրած ջուր: Թողնել 10 րոպե, հետո չորացնել:
2. Պատրաստել քառորդ բրնձե շիլա՝ ավելացնելով վանիլին, մեջը լցնել չամիչը և մի փոքր սառեցնել, ավելացնել ձուն, խառնել և ամբողջովին սառեցնել:
3. Զանգվածից մեկական ճ/գ դնել տաք տապակի մեջ և մի փոքր բուսայուղով երկու կողմից տապակել:
4. Պատրաստի բլիթները շարել թղթե անձեռոցիկների վրա:
5. Մատուցել թթվասերով կամ մուրաբայով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս