Բաժիններ՝

«Ատլետիկոն» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին՝ որպես Գրիզմանի փոխարինող

Էլ Մատադորը կարող է տեղափոխվել Իսպանիա: ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հետաքրքրում է «Ատլետիկոյին»: Ֆուտբոլիստը համաձայնության է հասել ակումբի հետ և պատրաստ է աշխատավարձի իջեցման այն դեպքում, եթե կնքվի երկարաժամկետ պայմանագիր: Փարիզում պորտուգալացին ստանում է 12 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «հնդկացիները» դիտարկում են Կավանիին՝ որպես Անտուան Գրիզմանի փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, կշարունակի կարիերան «Բարսելոնայում»:

Ընթացիկ մրցաշրջանում Էդինսոնը Լիգա 1-ում անցկացրած 32 խաղերում դարձել է 23 գոլի և 9 փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Կավանիին գնահատում է 60 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս