
«Ընտրություն կատարելով Մեսսիի և Ֆերգյուսոնի միջև՝ ես կընտրեի Լեոյին». Յուրգեն Կլոպ

Յուրգենը կցանկանար արգենտինացուն տեսնել Սալահի հետ նույն դաշտում:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մեծ երկրպագուն է:
Պատասխանելով այն հարցին, թե ում նա կվերցներ 10 տարով, երբ լիներ ակումբի սեփականատիրոջ տեղը՝ Մեսսիի՞ն, թե՞ մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին, Կլոպն ասել է հետևյալը. «Ես կընտրեի Մեսսիին: Ես հիանում եմ նրանով, ինչ արել է Ֆերգյուսոնը, բայց ես այնքան էլ չեմ հասկանում, թե նա ինչպես է դա արել: Բայց հաստատ կարող եմ ասել, որ բոլոր մարզիչները կախված են խաղացողներից:
Մեսսին տարբերություն է ստեղծում: Երբ մարզում էի «Մայնցը», ես առաջին անգամ ես դուրս եկա Բունդեսլիգա 3-րդ փորձից, բայց Մեսսիի հետ ես դա կանեի մեկ մրցաշրջանի ընթացքում»: Մայիսի 26-ին «Լիվերպուլը» Կլոպի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպի «Ռեալի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը