Կառավարությունը կքննարկի «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի» ստեղծման հարցը

ՀՀ կառավարությունը մտադիր է ստեղծել «Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ։ Նախագիծը մշակել և կառավարության մայիսի 11-ի նիստում ներկայացնելու է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։

Ըստ նախագծի՝ ինստիտուտի ստեղծումը կնպաստի Հա­յաս­տանի ռազմաարդյունաբերության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական և տնտե­սական ներուժի լիարժեք օգտա­գործ­մանը ռազմաարդյունաբերության ոլորտում, բարձր տեխնոլոգիական սպառազինության ար­տադրությունում մասնագիտանալուն և գլոբալ շուկայում գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում մրցու­նակ ու ճանաչված ար­տա­դրող դառնալուն:

Նախագիծը մշակողներն ակնկալում են, որ արդյունքում պե­տության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակ­ներում կընդլայնվի ներհանրապետական արտադրու­թյան տեսականին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպա­ռա­զինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031