Բաժիններ՝

Ինիեստան կտեղափոխվի ճապոնական թիմ, որտեղ տարեկան կվաստակի 25 մլն եվրո

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան կշարունակի կարիերան ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում:

Ըստ ESPN-ի տեղեկության՝ Ինիեստայի ընտրության վրա ազդել է «Վիսել Կոբեի» սեփականատեր Հիրոշի Միկիտանին, ով Rakuten ընկերության գլխավոր տնօրենն է:
Անդրեսը կտորագրի 3-ամյա պայմանագիր, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 25 մլն եվրո:

Ճապոնական թիմում իսպանացի կիսապաշտպանը կդառնա «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լուկաս Պոդոլսկու խաղընկերը, ով հանդես է գալիս «Վիսել Կոբեի» կազմում 2017 թվականից: Ճապոնիայի առաջնության 13-րդ տուրից հետո Ինիեստայի նոր ակումբը 10-րդ տեղում է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031