Բաժիններ՝

ՊՍԺ-ն հաղթեց «Լե Էրբիեին» և նվաճեց Ֆրանսիայի գավաթը

Փարիզեցիներն ավելացրեցին մրցանակները: ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տարավ ֆրանսիական 3-րդ դիվիզիոնի ակումբի՝ «Լե Էրբիեի» նկատմամբ՝ 2:0 հաշվով, և նվաճեց ազգային գավաթը:

Առաջին 20 րոպեների ընթացքում փարիզեցիները 3 անգամ խփեցին դարպասաձողին, մինչև Լո Սելսին կարողացավ դառնալ գոլի հեղինակ: Եվս մեկ գնդակ խաղի 74-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Կավանին:

ՊՍԺ-ն հաղթեց Ֆրանսիայի գավաթը 4-րդ անգամ անընդմեջ: «Լե Էրբիեն» կխաղա Եվրոպայի լիգայում 2018-19թթ. մրցաշրջանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս