
Առաջիկա երկու օրերի ընթացքում կորոշվեն Ֆերգյուսոնի վերականգնման հեռանկարները

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մանչեսթերյան հիվանդանոցում շարունակում է վերականգնումը: Նրա վիճակը կայուն է: Մայիսի 5-ին շոտլանդացի մասնագետը հաջողությամբ վիրահատվել է ուղեղի արյունազեղումից հետո:
Ըստ Daily Mail-ի տեղեկության՝ 48 ժամվա ընթացքում որոշվելու են Ֆերգյուսոնի վերականգնման հեռանկարները: Հաղորդվում է նաև, որ մեկ ամսվա ընթացքում հայտնի կդառնան արյունազեղման երկարաժամկետ հետևանքները:
Սըր Ալեքսը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 1986-2013 թվականներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը