
«Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրն Ալիսոնի հետ

«Ռոման» ցանկանում է պահպանել իր դարպասապահ Ալիսոն Բեքերին:
Հռոմեական ակումբը պատրաստ է երկարաձգել Ալիսոնի պայմանագիրը մինչև 2023 թվականը և բարձրացնել 25-ամյա դարպասապահի աշխատավարձը 2 անգամ՝ հասցնելով այն տարեկան մինչև 3 միլիոնի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր «Ռեալի»՝ Ալիսոնի նկատմամբ հետաքրքրության մասին: Դարպասապահով անձամբ հետաքրքրվում էր «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և պատրաստ էր նրա համար «Ռոմային» վճարել 60 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը