
Մորատան «Յուվենթուսի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները

Ալվարո Մորատան ամռանը կարող է քամբեք իրականացնել: 25-ամյա հարձակվողը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Յուվենթուսի» հետ, որի կազմում նա հանդես է եկել 2014-16թթ.:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, Մորատան համաձայնել է աշխատավարձի իջեցմանը՝ հանուն Թուրին վերադառնալու: Բայց ֆուտբոլիստի ցանկությունը երաշխիք չէ գործարքի կայացման համար: Մեկ տարի առաջ «կապույտները» Մորատայի համար վճարել են 66 մլն եվրո: «Չելսին», ի տարբերություն Մորատայի, պատրաստ չէ ֆինանսական զիջումների գնալ:
Թուրինյան քամբեքն առաջինը չէ Մորատայի կարիերայում: Իսպանացին սկսել է կարիերան «Ռեալում», իսկ հետո մադրիդյան թիմ է նորից վերադարձել «Յուվենթուսից»: Բայց Արքայական ակումբում ֆուտբոլիստը չկարողացավ տեղ գտնել մեկնարկային կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը