Բաժիններ՝

Ամերիկացին երկար ճանապարհ է անցել՝ հազարավոր մեղուներով բեռնատարի խցիկում

Ամերիկացի մեղվաբույծ Ուոլես Լիզերվուդը 65 կիլոմետր է անցել հազարավոր մեղուներով լի բեռնատարի խցիկում: Միջադեպի տեսագրությանն ուշադրություն է դարձրել ABC News նորությունների պորտալը:

Ամերիկացին միջատներին վաճառելու էր տանում եւ ճանապարին ավտոմեքնայից դուրս է եկել ճաշելու: Եբր տղամարդը վերադարձել է, պարզվել է, որ շուրջ երեք հազար մեղուներ կարողացել են դուրս գալ իրենց զետեղակներից եւ լցնել բեռնատարի խցիկը:

Նա որոշել է շարունակել ճանապարհը: «Ես չէի ցանկանում կորցնել իմ մեղուներին: Դրանց մի տուփը 165 դոլար արժե»,- լրագրողներին խոստովանել է Լիզերվուդը: Իր ճանապարհորդությունը տղամարդը պատկերել է տեսահոլովակում: «Հյուսթոն, մենք խնդիրներ ունենք: Աղջիկները փախել են»,- կատակով մեկնաբանել է մեղվաբույծն իրավիճակը: Նա նշել է, որ ընթացքի ժամանակ իրեն ոչ մի միջատ չի կծել, այնուամենայնիվ, նա մի քանի խայթոց է վաստակել, երբ մեղուներին հանել է բեռնատարից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031