Նոր «Վրիժառուների» համաշխարհային դրամամուտքերը 1 մլրդ դոլարի են հասել ռեկորդային կարճ ժամանակում
Marvel-ի նոր կինոնկարը՝ «Վրիժառուներ. անվերջության պատերազմը», ըստ BoxOfficeMojo կայքի տվյալների, համաշխարհային վարձույթում 1 մլրդ դոլար է փաստակել ընդամենը 11 օրվա ընթացքում՝ ավելի արագ, քան պատմության մեջ որեւէ այլ ֆիլմ:
Միագումար դրամամուտքերը կազմում են 1,16 մլրդ դոլար, ընդ որում՝ Չինաստանում, որի կինոշուկան մեծությամբ երկրորդն է աշխարհում, ֆիլմը կսկսեն ցուցադրել միայն մայիսի 11-ից: ԱՄՆ-ում եւ Կանադայում ֆիլմն արդեն հավաքել է 450 մլն դոլար:
«Վրիժառուները» անցած հանգստյան օրերին դարձել 1 հյուսիսամերիկյան վարձույթի անվերապահ առաջատարը՝ վաստակելով 112,5 մլն դոլար:
«Բազմաթիվ կինոնկարներ պրեմիերային ուիք-Էնդին նման դրամամուտքերի մասին միայն կարող են երազել»,-ասում է ComScore-ի փորձագետ Պոլ Տեր-Կարապետյանը: Ֆիլմը բոլոր երկրներում գլխավորել է վարձույթի վարկանիշները: Մասնավորապես, Ռուսաստանում «Վրիժառուները» առաջին հանգստյան օրերին դրամամուտքերի նոր ռեկորդ է սահմանել՝ 17,6 մլն դոլար՝ գերազանցելով «Կարիբյան ծովի ծովահենների»՝ անցյալ տարվա ցուցանիշը:
Ավելի վաղ կինոնկարն առաջին ուիք-Էնդին դրամամուտքերի բացարձակ ռեկորդ է սահմանել աշխարհում (630 մլն դոլար) եւ ԱՄՆ-ում (258 մլն դոլար):
Վերլուծաբանները կանխատեսում են «Վրիժառուների» հետագա հաջողությունը եւ նոր ռեկորդներ, քանի որ մինչեւ մայիսի 15-ը, երբ վարձույթ դուրս կգա երկրորդ «Դեդփուլը», կինոէկրաններին աղմկալի պրեմիերաներ չեն սպասվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: