Ապրիլի 1-ից ներդրվել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018թ. ապրիլի 1-ից ներդրվել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերը հայտարարատուն հնարավորություն ունի իր էլեկտրոնային արխիվից ներբեռնել և կցել հայտարարագրին:

Բացի այդ, հայտարարատուին հնարավորություն է տրված, մաքսային վճարների համապատասխան հաշիվների վրա առկա դրական մնացորդից ինքնուրույնաբար մարելու էլեկտրոնային հայտարարագրի հիման վրա կատարման ենթակա վճարման պարտավորությունները:

Արդյունքում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից «կանաչ ուղու» ընտրության, այսինքն՝ առանձնահատուկ հսկողության ենթակա ռիսկեր չհայտնաբերվելու դեպքում, հայտարարագրման գործընթացն իրականացվում է առանց մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտության:

Էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրման համատեքստում նույն ժամանակահատվածում ներդրված «Փաստաթղթերի էլեկտրոնային արխիվը» թույլ է տալիս մաքսային գործառնություններն իրականացնել բացառապես էլեկտրոնային տեսք կամ ձև ունեցող փաստաթղթերի միջոցով և ձևավորել փաստաթղթերի էլեկտրոնային շտեմարան:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031