Բաժիններ՝

Կառավարությունն ընդունել է ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում

ՀՀ կառավարությունն ընդունել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում: Որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 3-ի նիստում:

Որոշմամբ հայտարարվում է 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Միևնույն ժամանակ, նախատեսվում է 2018 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորացրել օրենքով սահմանված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետա­կան զորակոչային հանձնաժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031