Բաժիններ՝

Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն

Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն: Դա ցույց է տվել Morning Consult ընկերության եւ Politico թերթի անցկացրած հարցումը: Հետազոտության համաձայն՝ հարցվածների 56 տոկոսն արտահայտվել է հօգուտ այն բանի, որ ԱՄՆ-ը մնա համաձայնագրում:

Հարցման մասնակիցների միային 26 տոկոսն է հայտարարել է, որ չի պաշտպանում գործարքը: Հարցումն անցկացվել է ապրիլի 26-ին, դրան մասնակցել է գրեթե երկու հազար մարդ: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս