
ԱԺ նիստը՝ ուղիղ. «Ծառուկյան» դաշինքը դադարեցրել է բոյկոտը

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ օրվա նիստը: Գրանցվեց 66 պատգամավոր:
Մայիսի 2-ին նիստի մեկնարկի համար քվորում չէր ապահովվել: Քաղաքական իրավիճակի փոփոխությունների հետ կապված «Ծառուկյան» դաշինքը դադարեցրել է բոյկոտը և մասնակցում է նիստերին:
Օրակարգում 12 հարց է: Քառօրյա նիստի ընթացքում կքննարկվի նաև ՍԴ անդամի ընտրության հարցը: ՍԴ անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ՍԴ անդամի թափուր տեղ է առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ այնուհետև խորհրդի անդամների կողմից ընտրվեց նախագահ: ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը, ով ՍԴ-ում փոխարինել էր Կիմ Բալայանին: