
Չինաստանը հրթիռներ է տեղակայել Հարավչինական ծովի վիճելի կղզիներում

Չինաստանը «երկիր-նավ» եւ «երկիր-օդ» դասի հրթիռներ է տեղակայել Նանշա (Սփրաթլի) արշիպելագի երեք կղզիներում, արշիպելագ, որի պատկանելությունը վիճարկում են տարածաշրջանի մի շարք երկրներ: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների CNBC հեռուստաաալիքը:
Հեռուստաալիքի վկայակոչած աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ-ի հետախուզական տվյալները վկայում են վերջին 30 օրում Fiery Cross Reef, Subi Reef եւ Mischief Reef կղզիներում չինական հրթիռների տեղակայման մասին: Սփրաթլի կղզիների տարածքը վիճարկում է վեց պետություն՝ Չինաստանը, Վիետնամը, Տայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները եւ Բրունեյը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: