
Ջորջիայում կործանված ինքնաթիռի անձնակազմի բոլոր ինն անդամները զոհվել են

Ջորջիայում կործանված C-130 ռազմական ինքնաթիռի անձնակազմի բոլոր ինն անդամները զոհվել են: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը: Օդանավը, որը պատկանում էր Պուերտո Ռիկոյի Ազգային գվարդիային, մայիսի 2-ին Սավաննայից մեկնել էր Արիզոնա: Այն բռնկել է թռիչքից գրեթե անմիջապես հետո եւ ընկել ավտոճանապարհի վրա:
Ինչպես նշում են ոստիկանությունում, միայն հրաշքով է, որ վարորդներից ոչ ոք չի տուժել: Աղետի վայրում փակ են ճանապարհներն ու երկաթուղիները: Ավիաաղետի պատճառները մինչ այժմ հայտնի չեն: Պուերտո Ռիկոյի Ազգային գվարդիայի ներկայացուցիչը պատմել է, որ ինքնաթիռն արդեն ավելի քան 60 տարեկան էր, այն իրականացնում էր իր վերջին վարժական թռիչքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: