Բաժիններ՝

Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում կիրառվելիք նորույթների մասին

Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մայիսի 1-ին Սան Խոսեում (Կալիֆոռնիա) կայացած F8 խորհրդաժողովում ներկայացրել է մի շարք նորացումներ սոցցանցում. ապագայում այնտեղ կհայտնվի այցելությունների պատմության մաքրման գործառույթ, նաեւ պլատֆորմը կարելի է օգտագործել որպես հավելված ծանոթությունների համար»,- ասել է Ցուկերբերգը՝ նշելով, որ նոր հնարավորությունները մատչելի կլինեն մոտ ժամանակներս եւ նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր «լուրջ հարաբերություններ» են փնտրում:

Cambridge Analytica ընկերությանն օգտատերերի տվյալների փոխանցման՝ վերջերս ծայր առած սկանդալի լույսով Ցուկերբերգը ներկայացրել է սոցցանցի նորացումները, որոնք կվերաբերեն օգտատերերի տվյալների գաղտնիության եւ անվտանգության ապահովմանը:

Facebook-ի ղեկավարը հավելել է, որ շուտով սոցցանցի օգտատերերը հնարավորություն կունենան առցանց տեսագրություն դիտելու իրենց ընկերների հետ միաժամանակ, նաեւ սոցցանցը կընդլայնի հնարավորությունները խմբեր ստեղծողների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031