Բաժիններ՝

«Ծիծեռնակ 2018». ովքե՞ր են տարվա լավագույնները

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր ընտրեցին երաժշտության բնագավառում տարվա լավագույններին: «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2018-ի այս տարվա հաղթողներին որոշելուց առաջ նախ հատուկ մրցանակ շնորհվեց Տիգրան Մանսուրյանին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին: 

Հաղթողներին ժյուրին որոշել է փակ քվեարկությամբ։ Հատուկ մրցանակներ ստացան նաև Գայա Արզումանյանը՝ «Այայի երկիր Արցախ» երգի համար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, որի ֆինանսավորմամբ իրականացվել է «Մշակութային կանգառ» ծրագիրը, Արտակ Կիրակոսյանին` «Կրկին բեմում» համերգային նախագծի համար, Սիրուշոյին` արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար։ Հատուկ՝ «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ» մրցանակին արժանացան Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Ավետ Բարսեղյանը: Հատուկ մրցանակ շնորհվեց ջազի հայկական ասոցիացիային` ջազը հանրահռչակելու համար: Հատուկ մրցանակ ստացան նաև Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը՝ հայկական էստրադայում նշանակալի ավանդի համար:

Տարվա լավագույն դասական երաժշտական խումբ ճանաչվեց «Հովեր» պետական երգչախումբը։

Դասական ժանրում տարվա լավագույն երաժիշտ կատարող-վոկալ անվանակարգում ճանաչվեց տենոր Լիպարիտ Ավետիսյանը։

Կարդացեք նաև

Դասական ժանրում տարվա լավագույն երաժիշտ կատարող-գործիք անվանակարգում` ջութակահարուհի Դիանա Ադամյան։

Դասական ժանրում տարվա լավագույն ալբոմ ճանաչվեց Հայկ Մելիքյանի նոր ալբոմը:

Դասական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ անվանակարգում հաղթող ճանաչվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Վերդի «Ռեքվիեմ. ահեղ դատաստան»» համերգային նախագիծը։ 

Ժողովրդական ժանրում տարվա լավագույն երաժշտական խումբ անվանակարգում հաղթեց Գյումրու ժող գործիքների պետական նվագախումբը։

Ժողովրդական ժանրում տարվա լավագույն երաժիշտ կատարող-վոկալ անվանակարգում հաղթող ճանաչվեց Վարդան Բադալյանը։

Ժողովրդական ժանրում տարվա լավագույն երաժիշտ-գործիք անվանակարգում հաղթող ճանաչվեց դուդուկահար Նորայր Գափոյանը։

Ժողովրդական ժանրում տարվա լավագույն ալբոմ անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու ժող գործիքների նվագախմբի «Քեզ եմ հիշում» ալբոմը:

Ժողովրդական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ` Կամո Սեյրանյան «Դուդուկի մեծարման երեկո»։

Մասսայական ժանրում տարվա լավագույն ռոք խումբ ճանաչվեց Նեմրան: 

Տարվա լավագույն փոփ խումբ անվանակարգում հաղթող ճանաչվեց Արցախի ձայներ նախագիծը:

Մասսայական ժանրում տարվա լավագույն ալբոմ ճանաչվեց Yellow stones-ի «Զարմանալի և անսովոր» ալբոմը:

Մասսայական ժանրում տարվա լավագույն տեսահոլովակ ճանաչվեց Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը: 

Մասսայական ժանրում տարվա լավագույն դուետ ճանաչվեց Aram MP3-ի և 3.33-ի «Սկսում ենք» երգը:

Մասսայական ժանրում տարվա հայտնություն անվանակարգում հաղթող ճանաչվեց Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան դուետը:

Մասսայական ժանրում տարվա լավագույն երաժշտական նախագիծ անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» մենահամերգը:

Տարվա հիթ ճանաչվեց Գարիկի և Սոնայի «Լուսին» երգը: Գարիկն ու Սոնան մրցանակը հանձնեցին երգի հեղինակ Էդգար Էլբակյանի մորը՝ Աննա Էլբակյանին: 

Մասսայական ժանրում տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Էրիկը: 

Մասսայական ժանրում տարվա լավագույն երգչուհի ճանաչվեց Իվետա Մուկուչյանը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս