Ամերիկացի գիտնականների ստեղծած կիբեռչիպն ուժեղացնում է մարդու հիշողությունը

Կալիֆոռնիացի գիտնականներն ստեղծել եւ հաջողությամբ ստուգել են այն կիբեռ-պրոթեզի աշխատանքը, որը մոտավորապես մեկ երրորդով բարելավում է հիշողությունը մարդու ուղեղին դրա միացվելուց հետո: Այդ մասին ասված է Journal of Neural Engineering-ում հրապարակված հոդվածում:

«Նույնիսկ եթե մարդը տառապում է հիշողության խնդիրներից, մենք կարող ենք գտնել նրա հիշողության կենտրոնի այն մասերը, որոնք սխալ են աշխատում, եւ շրջանցել դրանք՝ օգտագործելով նեյրոնների ճիշտ գործող շղթաները:

Այնուհետեւ մեզ մոտ հնարավորություն կառաջանա մարդու ուղեղում «կերակրելու» նյարդային իմպուլսները, որոնք նրան կօգնեն ձեւավորել նոր հիշողություններ, հիշել հարազատների եւ թոռների դեմքերը»,- պատմել է Ռոբերտ Հեմփսոնը Ունինսթոն Սալեմի Ուեյք Ֆորեստ համալսարանից (ԱՄՆ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս