
Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամ Արմեն Մարտիրոսյանն օրերս չբացառեց, որ իրենց կմիանա նաեւ Սեյրան Օհանյանը, որի հետ հանդիպելու եւ բանակցելու համար պատվիրակված է հենց ինքը՝ Մարտիրոսյանը։
Մեր հարցին` ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը, ի վերջո, կմասնակցի՞ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին, ճակատի անդամ Պետրոս Մակեյանը պատասխանեց․ «Կարծեմ հանդիպում եղել է, սակայն Օհանյանը մեր նիստերին չի մասնակցում»։
Նա հայտնեց նաեւ, որ Օհանյանը հարցն «առկախ» է թողել՝ ո՛չ մերժել է, ո՛չ ընդունել, սակայն ասել է, թե պայքարը ժամանակավրեպ է։ Մինչդեռ Մարտիրոսյանը կտրուկ հերքեց հանդիպման մասին լուրը, ինչից կարելի է կարծել, որ Սեյրան Օհանյանը դեռեւս չի ցանկանում ասպարեզ ելնել։ Թեեւ դա չի նշանակում, որ հաջորդ պահին չի ցանկանալու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։