
Apple-ը ներկայացրել է ամենամատչելի iPad-ը

Apple կորպորացիան ներկայացրել է iPad պլանշետի նոր տարբերակը՝ 9,7-դյույմանոց էկրանով: Շնորհանդեսը կայացել է Չիկագոյում։ 2018 թվականի պլանշետն աշխատում է Apple Pencil սթիլուսով, հանդերձված է ավելի հզոր, քան նախկին մոդելները, A10 Fusion պրոցեսորով: Նոր iPad-ն ունի TouchID տվիչ, երկու խցիկ եւ LTE գործառույթ:
Մշակողների հայտարարության համաձայն՝ սարքի աշխատանքի ժամանակը մեկ լիցքավորմամբ կազմում է 10 ժամ: Դա Apple-ի պլանշետների ամենամատչելի մոդելն է. ԱՄՆ-ում դրա մանրածախ գինն սկսվում է 329 դոլարից, ուսումնական հաստատությունների համար արժեքը կազմում է 299 դոլար: Նոր iPad-ը մատչելի կլինի երեք գույնով՝ արծաթագույն, «մոխրագույն տիեզերք» եւ ոսկեգույն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: